Լահմաջոն այս բաղադրատոմսով կստացվի շատ համեղ և փափուկ

Բաղադրամասեր

Լահմաջոն այս բաղադրատոմսով կստացվի շատ համեղ և փափուկ

Խմորի համար`

1 բաժակ մածուն,

1 թ/գ սոդա,

աղ,

ալյուր,

Միջուկի համար`

500 գրամ հորթի միս,

2 հատ մեծ լոլիկ,

1 հատ կծու կարմիր պղպեղ,

5-6 պճեղ միջին չափի սխտոր,

2 հատ գլուխ սոխ,

չորացրած կամ թարմ անանուխ,

0.5 կապ մաղադանոս,

աղ, սև և կարմիր պղպեղ։

Պատրաստման եղանակը

  • Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպչող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:
  • Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել հորթի աղացած մսի վրա և լավ խառնել:
  • Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1 ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե:
  • Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահմաջոն պատրաստ է:
  • Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ: Մատուցել լիմոնի կտորներով և թանով:
Понравилась статья? Поделиться с друзьями: