Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում

Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում.

Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում

Ձուկ եփելու տարբեր եղանակներ կան, բայց այսօր ձեզ կներկայացնեք մի տարբերակ, երբ ամեն ինչ պարզ է և հասարակ, ոչ մի ավելորդ  բաղադրիչ, դե իսկ արդյունքը ստացվում է կգերազանցի սպասելիքները:

Բաղադրիչներ`

1 հատ ձուկ

2-3 հատ լավաշ

100 գրամ կարագ

1 հատ լոլիկ

1 փունջ սամիթ

աղ, սև աղացած պղպեղ, ձկան համար նախատեսված համեմունքներ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը`

Ձուկը մաքրել, լվանալ, պոչը և գլուխը հեռացնել:

Լոլիկը մեջտեղից կիսել և կիսալուսնաձև կտրատել:

Լավաշը բացել, վրան կարագ քսել:

Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում

Ձուկը դնել լավաշի վրա, համեմել:

Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում

Կարագը մանր կտրատել, հավասարաչափ դնել ձկան մեջ, վրան լոլիկը շարել:

Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում

Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում

Լավաշով փաթաթել, հետո վերցնել մյուս լավաշները, այնպես փաթաթել, որ ձուկը ամբողջությամբ ծածկվի: Հետո փաթաթել փայլաթիթեղով:

Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում

Եփել 180° ջեռուցում, մոտավորապես 1 ժամ:

Ձուկը փաթաթված լավաշով և եփված ջեռուցում

Այս եղանակով ձուկ պատրաստելու համար խորհուրդ է տրվում, որ ձուկը լինի քիչ փշոտ, քանի որ այն եփելուց ներծծվում է լավաշի մեջ և փուշը առանձնացնելը դժվար կլինի: Ձուկը ստացվում է փափուկ և համեղ:

Բարի ախորժակ!

Понравилась статья? Поделиться с друзьями: