«Ընկերոջս հետ մեքենայով վերադառնում էի Երևան, մեկ է թե բա` նայի ինչ են արել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընկերոջս հետ մեքենայով վերադառնում էի Երևան, մեկ է թե բա` նայի ինչ են արել…». Տարոն Չախոյան

Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հետ Ապարան-Երևան ճանապարհով վերադառնում էինք մայրաքաղաք:

Նույն ճանապարհով մի քանի ժամ առաջ այդ նույն ճանապարհով էինք անցել, վերադառնալիս նկատեցինք, որ ճանապարհի բավականին երկար հատված մի քանի ժամվա ընթացքում արդեն ասֆալտապատել էին:

«Ընկերոջս հետ մեքենայով վերադառնում էի Երևան, մեկ է թե բա` նայի ինչ են արել…». Տարոն Չախոյան

Ընկերս չդիմացավ, թե բա.

— Տար հլը նայի, էս ե՞րբ հասցրին… լավ էլ որակով են արել…

«Ընկերոջս հետ մեքենայով վերադառնում էի Երևան, մեկ է թե բա` նայի ինչ են արել…». Տարոն Չախոյան

— Դե հեղափոխությունից հետո ասֆալտի որակը բարձրացել է, որակը վերահսկում են… Հայաստանում ուր էլ գնաս, գրեթե նույն պատկերն է, ընտիր գործ են անում։

Մոտ մի րոպե լռելուց հետո, երևի ներսում ինքն իր հետ կռիվ էր տալիս… չդիմացավ, վերջը բարձրաձայնեց.

— Այ ախպեր կամացից դանում են Նիկոլական…

«Ընկերոջս հետ մեքենայով վերադառնում էի Երևան, մեկ է թե բա` նայի ինչ են արել…». Տարոն Չախոյան

Չպատասխանեցի, անգամ ձայն չհանեցի, քթիս տակ լուռ ժպտում էի… Խորհրդվոր լռությանը էլի չդիմացավ.

— Հը, ի՞նչ ա եղել, խի՞ ես ժպտում…

— *** ջան, էն որ նկատում ես մարդկանց կատարած աշխատանքը, կարողանում ես լավը վատից տարանջատես, գնահատես ու չուրանաս, ամենևին չի նշանկում, թե դարձար Նիկոլական… անկախ քաղաքական հայացքներից մարդ պետք է շիտակ լինի, արված լավ գործերը չանտեսի, հարկ եղած դեպքում էլ ասի «Ապրեք»:

«Ընկերոջս հետ մեքենայով վերադառնում էի Երևան, մեկ է թե բա` նայի ինչ են արել…». Տարոն Չախոյան

Ասածս ինչ է, մերօրյա բազմաթիվ՝ իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական գործիչ կոչվածներից, ստից, կեղծիքից ու անտեղի քննադատությունից բացի այլ բան չենք լսում…

Այո, պետք է լինի քննադատություն, բայց ոչ ստի ու կեղծիքի միջոցով…

Կրկնում եմ, անկախ քաղաքական հայացքներից մարդ պետք է շիտակ լինի, արված լավ գործին ասի «ԼԱՎԸ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: