Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

Կանացի Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է այսօր։ Արաքսը դարձավ 73 տարեկան։ Ծնվել է Լիբանանում, սովորել է Ռ․ Մելիքյանի ուսումնարանում։ Հետո ընդունվել է ԵՊԿ։

Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

1992 ին մեկնել է Սիդնեյ ու դարձել այնտեղի օպերային թատրոնի սոլիստ, մինչ այդ աշխատել է ՕՊԲԹ-ում։ Արաքս Մանսուրյանը մինչև հիմա բնակվում է Սիդնեյում, դասավանդում է այնտեղ կոնսերվատորիայում։ Սովորեցնում է օտարազգիներին հայկական երգեր։ Ս․ Փարաջանովը Արաքսի մասին ասել է, որ նրա երգից տակնուվրա է լինում, ազնվազարմություն ու ոգեղենություն է նրանից բխում։

Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

Արաքս Մանսուրյանի սոպրանոն շատ բեմեր է նվաճել, իսկ նրա վեհությունն ու ազնվական տեսակը հուզել են շատերին։ Արաքսի դուստրը՝ Շ․ Պետրոսյանը ևս երգչուհի է։ Նրանք շատ տարբեր են բայց Շուշանի ձայնի մեջ նոտաներ կան, որ հիշեցնում են մոր հրաշագեղ նոտաները։ Շուշանի քեռին, Արաքս Մանսուրյանի եղբայրը՝ Տիգրան Մանսուրյանը ամենասրտառունչ ու հոգեթով կոմպոզիտորներից է։

 

Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

Փաստորեն Մանսուրյանների տոհմի տաղանդը գենային ընթացք ունի։ Շնորհավորում ենք Արաքս Մանսույանին, մաղթելով հավերժ երիտասարդություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: