Զարմացրեք հյուրերին ձեր խոհարարական ունակություններով, շատ համեղ Շոկոլադե տորթ, որի պատրաստման համար հավկիթ անհրաժեշտ չէ

Դե, ինչպես ասում են, տոներն են մոտենում: Բոլորը փորձում են գտնել այնպիսի մի բան, որով կզարմացնեն իրենց հյուրերին, ինչու չէ, նաև ընտանիքի անդամներին:

Զարմացրեք հյուրերին ձեր խոհարարական ունակություններով, շատ համեղ Շոկոլադե տորթ, որի պատրաստման համար հավկիթ անհրաժեշտ չէ

Այս տորթը բոլորին զարմացնելու հրաշալի միջոց է:

Բաղադրամաս

ալյուր՝ 1,5 բաժակ

կակաո՝ 3 թ/գ

աղ՝ ըստ ճաշակի

շաքարավազ՝ 1 բաժակ

ձեթ՝ 1/4 բաժակ

ջուր՝ 1 բաժակ

վանիլ՝ 1/2 թ/գ

քացախ — 1 թ/գ

լուծվող սուրճ՝ 1/4-1/2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Գազօջախը տաքացրեք մինչև 180°C: Ամանը, որով պետք է թխեք տորթը, ծածկեք թղթով, վրան քսեք կարագ կամ ձեթ և ավելացրեք ալյուր:

Ափսեի մեջ խառնեք կակաոն, ալյուրը, սոդան և աղը:

Մեկ ուրիշ ափսեի մեջ ավելացրեք ջուրը, շաքարավազը, քացախը և սուրճը: Այն լավ խառնեք, որպեսզի հավասար զանգված ստանաք:

Ստացված երկու զանգվածները խառնեք իրար:

Դրեք ափսեի մեջ և 35-40 րոպե եփեք գազօջախի մեջ:

Հանեք գազօջախից, թողեք, որ սառչի, ու կտրեք:

Տորթի վրա կարող եք քսել նաև շոկոլադից պատրաստած քսուկ:

Понравилась статья? Поделиться с друзьями: