Այսօր երգչուհի Արփիի ծննդյան օրն է

Այսօր Արփիի ծննդյան օրն է ։Արփի Շահնուբարյանը Խնձորեսկից է, ծնվել է 1982 թվականին։

Այսօր երգչուհի Արփիի ծննդյան օրն է

Յոթնամյա դաշնամուրի դասարանը ավարտելուց հետո, Արփին որոշում է այլ կրթություն ստանալ ու ընդունվում է ռոմանոգերմանական ֆակուլտետ։ Հատկանշական է, որ Արփին թարգմանչությամբ զբաղվել է ու հաջող ընթացք է ունեցել։ 2007 ին Արփին ընծայում է իր առաջին հոլովակը՝ կապույտ թռչունը։ Անսովոր մելիզմներով երգը հիթային է դառնում։

Այսօր երգչուհի Արփիի ծննդյան օրն է

Ի սկզբանե Արփին ավելի R and b ժանրում էր ելույթ ունենում, սակայն հիմա նաև ժողովրդական երգերին էլ է անդրադառնում ու դրանք մշակում է նաև RandB-ի ժանրում։ Մեկ այլ հաճույք է լսել Արփիին լայվ համերգների ընթացքում՝ ակումբներում, իր բենդի հետ։ Բացի գերձայնային պրոֆեսիոնալիզմից, Արփին էներգետիկ առումով ևս համոզում է ու կապ չունի, որ ժանրում է երգում։

Այսօր երգչուհի Արփիի ծննդյան օրն է

Արփիի՝ Մշո աղջիկ երգը հարսիկները շատ են օգտագործում, հարսանիքի ժամանակ՝ հարսնապարի ժամանակ։ Արփին, որպես բեմական անուն օգտագործում է R և P տառերը, որոնք ոչ հայերի համար ավելի հասկանալի են։

Понравилась статья? Поделиться с друзьями: