Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյանին, զոհվելուց առաջ, պայքարեց մինչև վերջ

Դիլիջանում Վլադը սովորեց տնտեսագիտական քոլեջում, հետո գնաց բանակ ու սիրեց այդ ամենը։ Վլադը լավ նշանառու էր։

Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյանին, զոհվելուց առաջ, պայքարեց մինչև վերջ

Ուզում էր ավարտել, ծառայել, որպես տանկիստ։ Յոթանասուն օրից տուն պիտի գար Վլադիմիրը։  Վլադը Ֆիզուլիում էր ծառայում, զանգել էր ասել, որ պապայիցս էնպես գոհ եմ, որ ինձ էսպես է պահել։ Մայրը ասում է, չգիտեմ ինչու էդպես ասեց։ Դա ապրիլի մեկն էր։

Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյանին, զոհվելուց առաջ, պայքարեց մինչև վերջ

Ֆիզուիլից տարան Ջաբրալիր, ու խաբար էլ չունեինք։ Երեքին մայրը զանգեց, բայց ասացին լուր չունենք, գուցե խաբեցին․․․Մինչև վերջի արկը պայքարեց։ Վլադի տնկած ծառերի հետ անգամ կապված է մայրը, նա ամեն ինչ կարողանում էր անել, տան բոլոր գործերը իր վրա էր։ Ես գիտեի հեռու է իրեն բան չլինի, բայց իրեն տարել էին Ջաբրաիլ։

Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյանին, զոհվելուց առաջ, պայքարեց մինչև վերջ

Հայրը՝ Վարուժանը ասում է գնալու եմ իր ման եկած տեղերը ման գամ, տեսնեմ այս տարածքները։ Ոչ մի հող չպիտի տան, մեր ջանին ցավ կտա, մեր տղեն է էնտեղ պայքարել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: