«Մաշան և արջը» մուլտֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել

Հետխորհրդային տարածաշրջանի բոլոր բալիկների սիրելի մուլտֆիլմը՝ «Մաշան և արջը», մեծ պատվի է արժանացել միջազգային հանրության կողմից։ Հրաշալի մուլսերիալն ընգրկված է մանկական ամենասիրելի ժամանցային հետաքրքրաշարժ շոուների առաջատար հնգյակում։

«Մաշան և արջը» մուլտֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել

«Animaccord» ընկերությունը կազմել է այդ հրաշալի ցանկը, որն ուսումնասիրել է քառասուներեք երկրի ավելի քան վաթսուն հազար բալիկների մուլտֆիլմային ճաշակը։ Ավելին, ամենասիրելի մուլտֆիլմների ցանկում այս մուլտֆիլմը ներառել են զրոյից վեց տարեկան աշխարհի աղջնակները։ Լատինական Ամերիկայում մուլտֆիլմը նաև տղաներն են հավանում, նույնը և Եվրոպայում։

«Մաշան և արջը» մուլտֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել

Նշենք՝ փոքրիկ Մաշայի և մեծ արջի մասին մուլտիպլիկացիոն սերիալը ռուսական միակ մուլտֆիլմն է, որը երեսունինը լեզվով է թարգմանվել։ Այն միակ ռուսական արտադրանքն է, որն ստացել է յութուբյան չորս ադամդյա կոճակ և այլ պարգևներ։

«Մաշան և արջը» մուլտֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել

Ռուսերեն, իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն թարգմանված մուլտֆիլմային ալիքներից յուրաքանչյուրն ավելի քան տասը միլիոն բաժանորդագրություն ունի՝ մեծ հավանության արժանանալով բալիկների կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: