Փոքրիկ Դենիսը արդեն տևական ժամանակ է, ինչ պայքարում է առողջության վերականգնման ու ապրելու համար: Մայրը՝ Նարինե Ասրյանը պատմում է, որ իրենք Դենիսի ծնունդին սպասել են շուրջ յոթ տարի:
Յոթ տարի անց սպասված բալիկի ծնունդով ուրախացած ընտանքիը վեց ամիս հետո, սակայն, ցավալի տեղեկություն է իմանում երեխայի առողջական վիճակի մասին: Բժիշկները վեց ամսեկան Դենիսի մոտ ախտորոշում են ռևմատոիդ արթրիտ, որը պարբերաբար կրկնվում է:
Այժմ Դենիսը տասնմեկ տարեկան է: Նա գամված է անկողնուն և պարբերաբար անասելի ցավեր է ունենում: Մինչ այս Դենիսն անցել է բուժման բարդ ու հագեցած շրջան: Նա երեք անգամ վիրահատվել է Իսրայելի և Մոսկվայի հիվանդանոցներում:
Այժմ երեխային դարձյալ անհրաժեշտ է բուժում արտերկրում: Չնայած համավարակային իրավիճակին՝ Մյունխենի մանկաբուժական ռևմատոլոգիայի կենտրոնը պատրաստակամություն է հայտնել ստանձնել երեխայի բուժման ընթացքը:
Ծնողներն ունեն բոլորի օգնության կարիքը: Դենիսի մայրը հրապարակել է կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է կապ հաստատել և օգնել իրենց: