Գոհար Ավետիսյանի նոր տեսահոլովակը միլիոնավոր դիտումների է արժանացել

Չքնաղ հայուհի գեղեցկուհի Գոհար Ավետիսյանը, որը վերջերս մայրացել է՝ ամուսնուն որդի պարգևելով, այսօր ժամանակ է գտել՝ հետաքրքիր տեսահոլովակ տեսագրելու համար։ Գոհարը յոթ հրաշալի կերպար է ընտրել։ Նա լուքերի համար օգտագործել է կեղծամեր, տարբեր դիմահարդարում, և, իհարկե, բարձրակրունկներ, որոնք առօրյա կյանքում չի կրում։

Գոհար Ավետիսյանի նոր տեսահոլովակը միլիոնավոր դիտումների է արժանացել

Առաջին լուքի համար Գոհարը զվարճալի վարդահարդարում է ընտրել և սպորտային սպիտակ մարզահագուստ՝ համադրելով այն սպիտակ մարզակոշիկների հետ։ Երկրորդ լուքի համար Գոհարը կրում է կապույտ ծաղկավոր զգեստ՝ անկեղծ լանջաբացբածքով, և վարդագույն բարձրակրունկներ։ Մազերը նա բարձր է հարդարել՝ ցուցադրելով պարանոցը։

Գոհար Ավետիսյանի նոր տեսահոլովակը միլիոնավոր դիտումների է արժանացել

Երրորդ կերպարը ճերմակ ժանյակապատ կիսաթափանցիկ զգեստն ու երկար վարսերն են։ Չորրորդ կերպարը կրակոտ է՝ սև կաշվե կոմբինեզոն, հրաշալի բարձրակրունկներ և վառ դիմահարդարում։ Հինգերորդ լուքն ամառային է՝ ծաղկավոր զգեստ, երկար վարսեր, սև բարձրակրունկ բոկոտիկներ։

Գոհար Ավետիսյանի նոր տեսահոլովակը միլիոնավոր դիտումների է արժանացել

Վեցերորդ կերպարը, թերևս, ամենայուրահատուկներից է՝ մանուշակագույն զգեստ և նույն գույնի վարսեր։ Եվ վերջապես յոթերորդ լուքը՝ ոճային շիկահերը՝ սև գրավիչ զգեստով։

Понравилась статья? Поделиться с друзьями: