Այսօր Հռիփսիմե Խուրշուդյանի ծննդյան օրն է

Այսօր Հռիփսիմեյի ծննդյան օրն է։ Ծանրամարտը միայն ֆիզիկական կարողության սպորտ չէ, այլ նաև կամք է հարկավոր, որ դիմանաս՝ չհանձնվես։

Այսօր Հռիփսիմե Խուրշուդյանի ծննդյան օրն է

Հատկապես կնոջ համար ամենադժվար տրվող սպորտերից է, որովհետև կնոջ ֆիզիկականը շատ ավելի նվազ է քան տղամարդունը։ Էստեղ աշխատում է կամքի ֆակտորը։ Հռիփսիմեն կամքի մարմնացում է։ Հռիփսիմեին հնարավոր չէ կոչել ոչ կանացի, նույնիսկ երբ բարձրացնում է մեծ ծանրություն։

Այսօր Հռիփսիմե Խուրշուդյանի ծննդյան օրն է

Հռիփսիմեն զգում է իր սեռը ու իր սեռի ողջ հմայքի հետ մեկտեղ, ցուցադրում է ուժը։ Հռիփսիմեն ընտանիքն ու սպորտը կարողացել է համակարգել ու չխառնել իրար, որպեսզի չխանգարեն։ Թեպետ երեխաներին երբեմն թողնում է ու գնում սպորտի, բայց երեխան սովոր է ու սիրում է հետևել մայրիկի սպորտային հաջողություններին։

Այսօր Հռիփսիմե Խուրշուդյանի ծննդյան օրն է

Հռիփսիմեյի կյանքում փոթորկոտ շրջաններ եղել են կապված տարբեր միջադեպերի հետ, որոնք անդրադարձել են կարիերայի վրա, բայց նա չի վհատվել ու փորձել է շարունակել այն ինչ իրենն է ու այն ինչ ինքը վաստակել է իր անձնվեր աշխատանքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: