Այսօր Դավիթ Սանասարյանի ծննդյան օրն է

Հայտնի ակտիվիստ, հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանն այսօր նշում է ծննդյան օրը: Մեր իրականության ամենից վառ ու ակնառու դեմքերից է Դավիթը, ով շատերի կողմից բնութագրվում է որպես ազնիվ ու դյուրահավատ մարդ:

Այսօր Դավիթ Սանասարյանի ծննդյան օրն է

Հետհեղափոխական զարգացումները Դավիթի համար անբարենպաստ ընթացք են ունեցել, որը մեծ զարմանք է պատճառել շատերին, քանի որ Դավիթն իր էությամբ ու ամբողջ սրտով հեղափոխության ջատագով էր, իսկ հեղափոխությունից հետո դատական գործընթացների մեջ ներքաշվեց:

Այսօր Դավիթ Սանասարյանի ծննդյան օրն է

Ինքը՝ Դավիթը, գործողությունները արհեստական և հետին նպատակներ հետապնդող էր բնորոշում: Այս գործընթացները բավականին երկար ձգձգվեցին:

Այսօր Դավիթ Սանասարյանի ծննդյան օրն է

Այդ ամենով հանդերձ՝ Դ. Սանասարյանին վստահող ու նրան ազնվությանը հավատացող շատ մարդիկ մնացին անդրդվելի և շարունակեցին իրենց մարդկային աջակցությունը:

Այսօր Դավիթ Սանասարյանի ծննդյան օրն է

Այս ընթացքում Դավիթը չդադարեցրեց ակտիվորեն արձագանքել տեղի ունեցող գործընթացներին, տարատեսակ հարցերի շուրջ իր կարծիքը բարձրաձայնելուց:

Այսօր Դավիթ Սանասարյանի ծննդյան օրն է

Այսօր Դավիթը բազմաթիվ ջերմ ու սիրառատ շնորհավորանքներ է ստանում ընկերների, մտերիմների, իրեն վստահող մարդկանց կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями: