Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, սերժանտ Յուրի Փարամազյանի ծննդյան օրն է

Յուրի Փարամազյանը ապրիլյան հայտնի դեպքերի առաջին թանկագին կորուստներից էր, որ ունեցավ հայկական կողմը: Մարտունեցի զինծառայողի անօրինակ սխրանքի մասին խոսում էին շատերը: Երիտասարդ սերժանտն իր մարմնով ծածկել է հակառակորդի կրակահերթը՝ այդպիսով փրկելով նորակոչիկ զինվորների կյանքերը:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, սերժանտ Յուրի Փարամազյանի ծննդյան օրն է

Յ. Փարմազյանի հետ նույն վաշտում էր ծառայում մեկ այլ մարտունեցի սերժանտ՝ Վլադիրմիր Նարինյանը, ով մտերիմ ընկերոջ մահվան հաջորդ օրն է նահատակվում:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, սերժանտ Յուրի Փարամազյանի ծննդյան օրն է

Արցախցի ընկերների անժամանակ ու ցավալի մահվանից հետո նրանց մտերիմ ու նվիրված ընկերության մասին իմանում ու սկսում են խոսել շատերը:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, սերժանտ Յուրի Փարամազյանի ծննդյան օրն է

Հայտնի դարձավ, որ երիտասրադ ընկերները նպատակադրվել էին զինծառայության բարեհաջող ավարտից հետո իրենց զինծառայությունը նշանավորող ծառեր տնկել: Ապրիլյան դեպքերի ավարտից հետո մտերիմներն իրականացնում են նույն թաղամասում մեծացած մանկության ընկերների երազանքը՝ կազմակերպելով ծառատունկ և անվանական ծառեր տնկելով:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, սերժանտ Յուրի Փարամազյանի ծննդյան օրն է

Յուրիի մայրը՝ Գայանեն, քսանամյա զավակի կորստից հետո շեշտակի փոխվել է՝ դառնալով անժպիտ ու թախծոտ: Այսօր Յուրին կբոլորեր կյանքի քսանչորսերորդ տարին:

Понравилась статья? Поделиться с друзьями: