Տաղանդաշատ դրամատուրգ, կինոսցենարիստ և լրագրող Կարինե Խոդիկյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդաշատ դրամատուրգ, կինոսցենարիստ և լրագրող Կարինե Խոդիկյանը նշում է ծննդյան վաթսուներեքամյակը՝ ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ:

Տաղանդաշատ դրամատուրգ, կինոսցենարիստ և լրագրող Կարինե Խոդիկյանի ծննդյան օրն է

Ծնվելով Ախալքալաքում՝ Կ. Խոդիկյանը բարձրագույն կրթություն է ստացել ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում: Վերադառնալով հայրենի Ախալքալաք՝ այնտեղի դպրոցում հ. լեզվի և գրականության ուսուցչուհի է աշխատում: Նրա մայրը ևս ուսուցչուհի էր, ում առաջին աշակերտներից է եղել նաև Կարինեն:

Տաղանդաշատ դրամատուրգ, կինոսցենարիստ և լրագրող Կարինե Խոդիկյանի ծննդյան օրն է

Հետո սկսվել է Կ. Խոդիկյանի թղթակցումը տարբեր ամսագրերի, ապա նաև աշխատում է որպես խմբագիր: Զուգահեռ Կ. Խոդիկյանը նաև ստեղծագործում է: Նրա ստեղծագործությունները բավականին ակտուալ ու արդի խնդիրների են անդրադառնում, հետաքրքիր հարցեր բարձրացնում:

Տաղանդաշատ դրամատուրգ, կինոսցենարիստ և լրագրող Կարինե Խոդիկյանի ծննդյան օրն է

«Մեր մեջ ասած» սիրված հաղորդումը մեծ հաջողություն ունեցավ նաև հենց Կ. Խոդիկյանի ներկայության, նրա հմտության և գեղեցիկ խոսքի շնորհիվ:

Տաղանդաշատ դրամատուրգ, կինոսցենարիստ և լրագրող Կարինե Խոդիկյանի ծննդյան օրն է

Կ. Խոդիկյանի պիեսների հիմքի վրա բազմաթիվ հաջողված թատերական ներկայացումներ են բեմադրվել: Հայտնի է, որ նա այժմ աշխատում է մի հետաքրքիր ստեղծագործության վրա, որը համավարակի մասին է:

Понравилась статья? Поделиться с друзьями: