Սահմանները շուտով կբացվեն․ ԱՀԿ

ԱՀԿ-ի ԱԻ ծրագրերային ղեկավար Մայք Ռայանն անդրադարձել է կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով սահմանների փակ լինելուն։ Նրա խոսքով՝ սահմանների փակ լինելը, թեև նպաստում է քովիդային ախտի պատման նվազման, բայց տնտեսապես բացասաբար է ազդում։ Մասնագետի խոսքով՝ սահմանները բացելն անխուսափելի է, և շուտով իրականություն կդառնա։

Սահմանները շուտով կբացվեն․ ԱՀԿ

Մասնագետը կոչ է արել երկրներին նոր ռազմավարություն մշակել՝ կառավարելու սահմանների բացումից հետո ի հայտ եկած ռիսկերը։ Միևնույն ժամանակ, Եվրոպան պատրաստվում է քովիդային ախտի երկրորդ ալիքին՝ քննարկելով նոր սահմանափակումներ մտցնելու հարցը։

Սահմանները շուտով կբացվեն․ ԱՀԿ

Քանզի վարակը գնալով շատանում է, հավանական է՝ եվրոպական հանրությունը կրկին «տանը կնստի»։ Հիմնական պատճառն արձակուրդային շրջանն է, որի ընթացքում եվրոպացիները ճանապարհորդում են երկրից երկիր։

Սահմանները շուտով կբացվեն․ ԱՀԿ

Այս ֆոնին Իսպանիան հայտարարել է՝ եթե տասն օրում վիճակը չկայունանա, սահմանափակումները կվերադառնան։ Գերմանիան ևս անհանգստացած է, որ վերջին երկու շաբաթում թվերն աճել են։ Ֆրանսիան կոչ է անում խստիվ պահպանել կանոնները, իսկ Բելգիան մոտ է անհապաղ սահմանափակումներ մտցնելուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: