Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի դերասանուհին

Համաշխարհային կինոաշխարհը մեծ կորուստ ունի․ մահացել է դասական դարաշրջանի վերջին ներկայացուցիչը։ Փարիզում կյանքի հարյուրհինգերորդ տարում մահացել է դերասանուհի Օլիվիա Դե Հևիլենդը։ Դերասանուհին մահացել է փարիզյան իր տանը՝ քնի մեջ։

Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի դերասանուհին

Օլիվիան 1939-ին էկրաններ բարձրացած «Քամուց քշվածները» հանրահայտ ֆիլմի՝ ողջ մնացած վերջին դերասանուհին էր։ Նրա մարմնավորած Մելանի Համիլթոնի կերպարի համար Օլիվիան «Օսկարի» է նոմինացվել։

Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի դերասանուհին

Օլիվիան ծնվել է 1916-ի հուլիսի մեկին՝ Տոկիոյում, որտեղ իր հայրիկն աշխատել է բրիտանական քոլեջում՝ որպես դասախոս։ Օլիվիան և 1917-ին ծնված նրա քույրը՝ Ջոան Ֆոնթեյնը, վատ էին հարմարվում ճապոնական կլիմային, անընդհատ հիվանդանում։ Ծնողները, հանուն բալիկների առողջության, որոշում են վերադառնալ Մեծ Բրիտանիա։

Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի դերասանուհին

Ճանապարհին, սակայն, հասնելով Քալիֆորնիա, որոշում են մնալ այնտեղ՝ ջերմ կլիմայում։ Այնտեղ նա տասնութ տարեկանում պայմանագիր է կնքել Warner Brothers ընկերության հետ։

Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի դերասանուհին

Նա երկու անգամ արժանացել է «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: