Զինծառայողի ամուսնության արտասովոր առաջարկությունը սիրելիին

Կապանում օրերս մի զվարճալի դեպք է գրանցվել, որն էլ նկարահանվել և հանրայնացվել է յութուբում՝ գրավելով շատերի ուշադրությունը: Կապանցի երիտասարդը վերադարձել է զինծառայությունից: Նրան բակում սպասում են ընտանիքի անդամները, մտերիմները և սիրելի աղջիկը:

Զինծառայողի ամուսնության արտասովոր առաջարկությունը սիրելիին

Հանկարծ անսպասելի դեպք է տեղի ունենում: Երիտասարդին փորձում են ձերբակալել և տանել ինչ-որ մեղադրանքով: Ներկաները անակնկալի են գալիս և խառնվում իրար:

Զինծառայողի ամուսնության արտասովոր առաջարկությունը սիրելիին

Քիչ անց տղան շրջվում, ծնկի է գալիս ու ամուսնության առաջարկ անում սիրելի աղջկան՝ բացահայտելով, որ տեղի ուենցածը պարզապես փոքրիկ, զվարճալի բեմադրություն էր:

Զինծառայողի ամուսնության արտասովոր առաջարկությունը սիրելիին

Նա աղջկան մատանի է նվիրում, ապա հնչում է երաժշտությունը, տղան գեղեցիկ ու ռոմանտիկ երգ է երգում՝ համընդհանուր տոնական ու հուզառատ մթնոլորտ ստեղծելով շրջապատում:

Զինծառայողի ամուսնության արտասովոր առաջարկությունը սիրելիին

Տեսանկարահանված նյութը բավականին մեծ արձագանքների է արժանացել՝ ստանալով հումորային և բարեմաղթանքային մեկնաբանություններ: Ցանկությունները հիմանականում նմանօրինակ երջանիկ ավարտների բարեմաղթանքներ էին:

Զինծառայողի ամուսնության արտասովոր առաջարկությունը սիրելիին

Սույն ուշագրավ տեսանյութը ներկայացված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: