Աննա Հակոբյանը երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում է

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Աննա Հակոբյանը երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում է

Երեկվանից Տավուշի մարզի սшհմшնшպшհ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։

Այցիս նպատակն է՝ քաջալերել սшհմանшմերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։

Աննա Հակոբյանը երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում է

Այս գրառման հետ եւ հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:

Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։

Աննա Հակոբյանը երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում է

Նրանք, թեեւ шրկերի պաшթյուններից ու կրшկոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի։

Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են

Понравилась статья? Поделиться с друзьями: