Այսօր, սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն է

Ռաֆայել Երանոսյանը դարձավ 39 տարեկան։ Ռաֆայելը ծնվել է Լենուղիում (Արմավիր) ։ Սովորել է հայֆիլմ կինոստուդիայում, այնուհետև Կամերային թատրոնում է սկսել աշխատել։

Այսօր, սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն է

Ռաֆայելը երաժշտական է ու դա իրեն օգնեց ընդգրկվել կամերայինի թիմ, որովհետև կամերայինում բացի պարզապես դերասան լինելուց, նաև երաժշտական ունակություններ են պետք, որովհետև Ա․ Երնջակյանի ներկայացումները հիմնականում համերգային բնույթ են կրում։

Այսօր, սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն է

Շատ սիրված է նրա և Լուիզա Ներսիսյանի ՝ Ամնեզիա ներկայացումը, որը բեմադրել է ռեժիսոր Գ․ Մարգարյանը։ Ներկայացումը հումորային չէ՝ դրամա է, և հետաքրքիր է տեսնել Ռաֆայելին այլ ժանրի ու ձևաչափի մեջ։ Ռ աֆայելը նաև մոնոդրամաներ է ներկայացնում, սթենդ ափ ժանրի մեջ։

Այսօր, սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն է

Ռաֆայելը դեռ չի գտել նրան ում հետ կուզենար կյանք կապել, և հաճախ է ասում, որ շփվում է ինչ-որ մեկի հետ, հետո չի ստացվում փոխակերպել հարաբերությունները ավելի լուրջ բնույթի, բայց Ռաֆայելը հույսը չի կորցնում։

Այսօր, սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն է

Շնորհավորհում ենք Ռաֆայելին և մաղթում ենք բեղուն անձնական ու գործնական ուղի։

Понравилась статья? Поделиться с друзьями: