Այսօր անվանի նկարիչ՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Հուլիսի 20-ին է ծնվել ամենահետաքրքիր, ամենաանկրկնելի նկարիչներից մեկը՝ Մինաս Ավետիսյանը։ Ծնվել է միստիկ Ջաջուռում, որը Ախուրյանի շրջանում է։

Այսօր անվանի նկարիչ՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Քսաներորդ դարի կերպարվեստի ամենաունիկալ ներկայացուցիչներից է Մինասը։ Նկարելու շնորհը բացահայտվեց վաղ, իսկ ոգեշնչել էր Մինասին՝ Մարտիրոս Սարյանի արվեստն ու այդքան հայկական գույները։ 18 տարեկան էր, երբ հանդպեց իր մուսային՝ Սարյանին։ Սարյանը շատ շուտ հասկացավ, որ իր առաջ շնորհալի տղա է։

Այսօր անվանի նկարիչ՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Մինասի էսթետիկական ընկալումների ձևավորման, տեխնիկայի մշակման մեջ անկրկնելի է Սարյանի ներդրումը։ Իհարկե, հետագայում Մինասը գտավ իր աշխարհաընկալմանը հարիր ոճ, բայց վարպետի ազդեցությունը միշտ էլ մնաց։ Մինասը նկարել է գրեթե բոլոր ժանրերում՝ գրաֆիկա, որմնանկար, բնանկար․․․

Այսօր անվանի նկարիչ՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Սա նկարչի մեծ տաղանդի ապացույցն է, երբ չկա սահմանափակում երևակայության։ Ցավոք, կյանքը անակնկալ մահ էր նախապատրաստել նկարչի համար․․․1975-ին, Երևանում տեղի է ունենում ավտովթար ու 7 օր հետո Մինասի սիրտը կանգ է առնում։ Մինասի մահվան մասին տարբեր վարկածներ կան ու նաև կա վարկած, որ դա պատահական չէր, ցավոք մինչև հիմա դա բացահայտված չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: