Հրաշալի լուր․ սահմանամերձ Չինչինում եռյակ է ծնվել

Ներքին Կարմիրաղբյուրի միջն. դպրոցի ֆեյսբուքյան էջը հիանալի լուր է հայտնում։ Տավուշի սահմանապահ գյուղում՝ Չինչինում, եռյակ է ծնվել։ Դպրոցի էջը գրում է՝ առավոտը բարի լուրով է սկսվել։ Դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին՝ Հեղինե Գրիգորյանը, եռյակ է լույս աշխարհ բերել։

Հրաշալի լուր․ սահմանամերձ Չինչինում եռյակ է ծնվել

Դպրոցում երևույթը հրաշք են անվանել՝ հրաշք բոլորի, հատկապես Տավշո աշխարհի համար՝ աչքալուսանք տալով։ Ի դեպ, Գրիգորյանը Չինչին գյուղից Կարմիրաղբյուր է գնացել՝ գյուղի բալիկներին դասավանդելու։

Հրաշալի լուր․ սահմանամերձ Չինչինում եռյակ է ծնվել

Սա իրապես մեծ հրաշք է ու խորհրդանշական լուր։ Սահմանային բավականին լարված վիճակում սա հիասքանչ նորություն է․ գյուղի բնակիչները միանգամից երեքով են ավելացել, ինչը մեծ աջակցություն է զինվորներին հոգեբանական տեսանկյունից։

Հրաշալի լուր․ սահմանամերձ Չինչինում եռյակ է ծնվել

Շնորհավորում ենք նորաթուխ մայրիկ Հեղինեին՝ առողջություն ու անհոգ մանկություն մաղթելով իր նորածին բալիկներին։ Թող խաղաղ երկինքը պատի մեր հրաշալի երկիրը և այս բալիկների գլխավորությամբ բոլոր բալիկները խաղաղությունից բացի ուրիշ բան չտեսնեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: