«Опасные»․ Սարո Թովմասյանի շլացուցիչ պրեմիերան, որը չպետք է բաց թողնեք

Տաղանդաշատ երգիչ Սարո Թովմասյանը հրաշալի պրեմիերա է ներկայացրել՝ ռուսերեն լեզվով՝ «Опасные» («Վտանգավորներ»)։ Անկրկնելի ոճային, անմոռանալի հմայքով տեսահոլովակը ցնցող է պարզապես։

«Опасные»․ Սարո Թովմասյանի շլացուցիչ պրեմիերան, որը չպետք է բաց թողնեք

Հրաշք երգի երաժշտության հեղինակը Սարոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը՝ Նիկ Էգիբյանի, միքսը և մասթերինգը՝ Լազարոն։ Զմայլիչ տեսահոլովակի ռեժիսորը Ժոր Մելոյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, մոնտաժն ու գունային լուծումները՝ Կարեն Մելքումյանի։

«Опасные»․ Սարո Թովմասյանի շլացուցիչ պրեմիերան, որը չպետք է բաց թողնեք

Տեսահոլովակի սյուժեն անկրկնելի գեղեցիկ է․ վտանգ կա սիրո մեջ, կանանց մեջ, հարաբերություններում։ Վտանգը կրակի չափ է, և ողջ տեսահոլովակում առկա է կրակն ու հուրը՝ անգամ Սարոյի ձեռքում թերթն է այրվում։

«Опасные»․ Սարո Թովմասյանի շլացուցիչ պրեմիերան, որը չպետք է բաց թողնեք

Գեղեցիկ, արտասահմանյան ոճով հրաշալի տեսահոլովակ է ստացվել, որն անչափ ժամանակակից ոճի է, գեղեցիկ ու նրբաճաշակ։ Վստահաբար, կհավանեք այս հրաշալի տեսահոլովակը, որը մրցունակ է եվրոպական ու ամերիկյան առաջատար տեսահոլովակների հետ, քանզի անկրկնելի ոճային լուծումներ է պարունակում, իսկ Սարոյի ձայնային տվյալների մասին խոսքեր չկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: