Պիտի պահենք գենը հայի՝ ի ցույց ամբողջ աշխարհի, Որ հայը կա, հայ օջախը երբեք չի մարի

Իր ուղիղեթերային՝ պատշգամբներից տրվող համերգներով արդեն հայտնի դարձած Տիգրան Խանջարյանը շատ հուզիչ ու հզոր երգի պրեմիերա է ներկայացրել իր երկրպագուների և հետևորդների դատին: Երգը հայրենասիրական է, կատարումը՝ խմբային ձևով:

Պիտի պահենք գենը հայի՝ ի ցույց ամբողջ աշխարհի, Որ հայը կա, հայ օջախը երբեք չի մարի

Օտար ափերում ապրող մի քանի հայազգի երաժիշտներ միավորվել, հեռավար սկզբունքով ներկայացրել են այս հրաշալի երգը՝ ստանալով բավականին հետաքրքիր տեսահոլովակ:

Պիտի պահենք գենը հայի՝ ի ցույց ամբողջ աշխարհի, Որ հայը կա, հայ օջախը երբեք չի մարի

Երգը վերնագրված է «Հին ու նոր Հայաստան»: Այն կատարում են Անգինեն ու Տիգրան Խանջարյանը: Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Մարինե Գյուլումյանը:

Պիտի պահենք գենը հայի՝ ի ցույց ամբողջ աշխարհի, Որ հայը կա, հայ օջախը երբեք չի մարի

Երգի հիմնական ասելիքը հետևյալն է. «Պիտի պահենք գենը հայի՝ ի ցույց ամբողջ աշխարհի, Որ հայը կա, հայ օջախը երբեք չի մարի»: Այն կարոտի հուզիչ դրսևորում է, արտահայտում է մայր երկրի կանչող ձայնը և այդ ձայնին անսացող հայորդիների արձագանքը այդ կանչին:

Պիտի պահենք գենը հայի՝ ի ցույց ամբողջ աշխարհի, Որ հայը կա, հայ օջախը երբեք չի մարի

Հայրենիքին ու հայ ժողովրդին նվիրված այս գեղեցիկ երգը, որ գալիս է սփյուռքի կարոտած սրտից, կարող եք վայելել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: