Նոր մանրամասներ 50 000 դրամով երեխային վաճառելու աղմկահարույց դեպքի առնչությամբ

Բավականին մեծ աղմուկ հանած երեխայի վաճառքի դեպքի մասին նոր մանրամասներ է հանրայնացրել ոստիկանությունը: Պարզվել է, թե որտեղ է բնակվում կինը, ով փորձել է գումարի դիմաց ուրիշին տալ իր նորածին երեխային, ինչպես նաև այլ կարևոր փաստեր:

Նոր մանրամասներ 50 000 դրամով երեխային վաճառելու աղմկահարույց դեպքի առնչությամբ

Նախօրոք իմանալով դեպքի մասին՝ ոստիկանական ներկայացուցիչները հետամուտ են եղել ու բացահայտել, որ հուլիսի 13-ին հենց Արտաշատի հիվանդանոցի մոտ կինը փոքրիկին հանձնել է երևանաբնակ մեկ այլ կնոջ՝ ստանալով հիսուն հազար դրամ գումար:

Նոր մանրամասներ 50 000 դրամով երեխային վաճառելու աղմկահարույց դեպքի առնչությամբ

Պարզվել է, որ նորածին  փոքրիկին գումարի դիմաց ուրիշին տված կինը Բերքանուշ գյուղից է: Նրա երեխան ծնվել է արտամուսնական կապի արդյունքում, ուստի նա փորձել է ազատվել երեխայից:

Նոր մանրամասներ 50 000 դրամով երեխային վաճառելու աղմկահարույց դեպքի առնչությամբ

Օգտվելով իրավիճակից՝ Արտաշատի հիվանդանոցի բժշկուհիներից մեկը նրա հետ պայմանավորվել է ու մանկաբարձուհու միջնորդությամբ կազմակերպել երեխայի վաճառքի գործընթացը՝ կնոջը խոստանալով երկու հազար դոլար գումար:

Նոր մանրամասներ 50 000 դրամով երեխային վաճառելու աղմկահարույց դեպքի առնչությամբ

Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին ձերբակալված են բժիշկը, մանկաբարձուհին ու երևանաբնակ ամուսինները, իսկ գործի քննությունը շարունակվում է դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու և բացահայտելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: