Հիմա էլ Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչներին են բաժանել, բայց արդեն լուրջ վիդեո նկարահանումով

Սոցցանցային ակտիվ օգտատեր Ռեգինա Պրազյանը, ում հաճախ մեղադրում են ֆեյք լինելու համար, նոր հրապարակում է հանրայնացրել՝ քննադատելով սահմանապահ բնակչությանը բարեգործություն անելու եղանակը:

Հիմա էլ Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչներին են բաժանել, բայց արդեն լուրջ վիդեո նկարահանումով

Նա նշել է, որ եթե նախկինում մարդկանց ձեռքին տոպրակներ էին տալիս ու ներկայացնում բարեգործության անվան տակ, ապա Տավուշում բանը լուսանկարներով չի ավարտվել, գործընթացն ընդհուպ մինչև վիդիոնկարահանում է հասել:

Հիմա էլ Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչներին են բաժանել, բայց արդեն լուրջ վիդեո նկարահանումով

Ռ. Պրազյանը նշում է, որ գյուղացիները հանպատրաստից, տնային հագուկապով եկել են ինչ-որ բան ստանալու, իսկ մարդիկ նկարահանում են անում՝ բարեգործին ֆիլմի հերոս ներկայացնելով:

Հիմա էլ Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչներին են բաժանել, բայց արդեն լուրջ վիդեո նկարահանումով

Մասնավորեցնելով խոսքը՝ Ռ. Պրազյանը նշել է, որ խոսքը Գ. Ծառուկյանի թիմի մասին է: Նա դրական է համարում Գ. Ծառուկյանի նախաձեռնությունը, սակայն անընդունելի է համարում այդօրինակ նկարահանումներ իրականացնելն ու ներկայացնելը:

Հիմա էլ Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչներին են բաժանել, բայց արդեն լուրջ վիդեո նկարահանումով

Նա հրապարակման մեջ ներկայացրել է բարեգործություն կատարելու իր պատկերացումները, որոնք ցուցադրական ոչինչ չեն ենթադրում: Ռ. Պրազյանի ուշագրավ հրապարակման ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: