Աննա Դովլաթյանը նորածին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել

Գեղեցկուհի Աննա Դովլաթյանը, որն օրերս բալիկ է պարգևել ամուսնուն՝ դերասան Դավիթ Աղաջանյանին, այսօր նոր լուսանկարներ է զետեղել նորածին դստեր՝ Կարինայի հետ՝ հուզիչ գրառում կատարելով զետեղված կադրերի ներքո։

Աննա Դովլաթյանը նորածին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել

«Մեր հրեշտակն արդեն տասնութ օրական է»,- գրել է Աննան՝ երախտիքը հայտնելով հուզառատ շնորհավորանքների համար, որոնք, իր խոսքով, ի սրտե են բխում իր հետևորդների կողմից։

Աննա Դովլաթյանը նորածին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել

Գեղեցիկ լուսանկարներն արվել են հրաշալի ծաղիկների ֆոնին՝ վարդերի ու սպիտակ խոլորձների։ Աննան սպորտային կերպար է ընտրել։ Նա սև մարզահագուստ է կրում՝ ցուցադրելով ծննդաբերությունից հետո վերականգնված իդեալական մարմինը։

Աննա Դովլաթյանը նորածին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել

Հրաշալի գեղեցկությամբ երկար վարսերը նա ուղիղ է հարդարել և բաց թողել՝ լուքն ամբողջացնելով սպորտային գլխարկով։ Անչափ ոճային մայրիկը բալիկի համար նախընտրել է սև մանկասայլակ, կարծես կաշվից կարված։

Աննա Դովլաթյանը նորածին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել

Սա նորածնային նորաձևության վերջին ճիչն է, այնպես որ փոքրիկ Կարինան նորածնային տարիքից մայրիկի պես ոճային է։

Понравилась статья? Поделиться с друзьями: