Ուշադրություն. Արթուրը պայքարում է ապրելու համար և ունի բոլոր բարեգութ մարդկանց օգնության կարիքը

Քսաներեքամյա Արթուրը 2020 թվականը սկսել էր բազմաթիվ պայծառ ու բարի մտադրություններ և նպատակներ մտքում պահած: Սակայն գարունը նրա համար շրջադարձային է լինում: Մարտ ամսին նա իմանում է իր հիվանդության մասին:

Ուշադրություն. Արթուրը պայքարում է ապրելու համար և ունի բոլոր բարեգութ մարդկանց օգնության կարիքը

Իմանալով, որ ունի արյան լեյկոզ՝ տղան սկսում է ընկերների և ընտանիքի անդամների օգնությամբ պայքարել ապրելու համար: Մինչ այս մտերիմների ու հարազատների օգնության, ինչպես նաև մի շարք բարի մարդկանց աջակցության շնորհիվ Արթուրը կարողացել է բուժման որոշակի կուրս անցնել:

Ուշադրություն. Արթուրը պայքարում է ապրելու համար և ունի բոլոր բարեգութ մարդկանց օգնության կարիքը

Ներկա պահին երիտասարդը գտնվում է Մինսկում: Նրան ոսկրածուծի փոխպատվաստում պետք է արվի, ինչի համար էլ նա ունի բարեգութ մարդկանց օժանդակության կարիքը, քանի որ ընտանիքն այլևս ի զորու չէ հոգալ նրա բուժման հսկայական ծախսերը:

Ուշադրություն. Արթուրը պայքարում է ապրելու համար և ունի բոլոր բարեգութ մարդկանց օգնության կարիքը

Մինչ անհրաժեշտ փոխպատվաստումը, Արթուրը դեռ պետք է երկու քիմիաթերապիայի կուրս ևս անցնի: Նա հանրայնացրել է հաշվեհամարներ, որոնց միջոցով իր կյանքը փրկել ցանկացող մարդիկ կարող են իրենց օժանդակությունը փոխանցել տղային:

Ուշադրություն. Արթուրը պայքարում է ապրելու համար և ունի բոլոր բարեգութ մարդկանց օգնության կարիքը

Понравилась статья? Поделиться с друзьями: