Ուշագրավ. Մոսկվայում ծիրանի հերթի մեջ նշանադրություն է տեղի ունեցել

Այսօրվա համացանցային թեժ քննարկման թեման Մոսկվայում հայկական ծիրանի սպառման շուրջ է: Մինչ մոսկվաբնակ հայերը շտապում են իրենց հայրենակիցներին աջակցության՝ ցույց տալով հայկական ոգու միասնականությունը, տեղի են ունենում բազմապիսի հետաքրքրաշարժ դիպվածներ:

Ուշագրավ. Մոսկվայում ծիրանի հերթի մեջ նշանադրություն է տեղի ունեցել

Մի շարք հայեր հյուրասիրության սեղան են պատրաստել, որ ծիրանի համար գոյացած սպասման մեջ գտնվող քաղաքացիները կարողանան նաև հյուրասիրվել:

Ուշագրավ. Մոսկվայում ծիրանի հերթի մեջ նշանադրություն է տեղի ունեցել

Դրանից հետո էլ համացանցում մի ուշագրավ լուսանկար է հանրայնացվել՝ տեղեկությամբ, որ ծիրան գնելու համար գոյացած հերթի մեջ եղել է նաև ամուսնության առաջարկություն: Ամուսնական մատանին տեղավորել են ծիրանի մեջ ու առաջարկություն արել:

Ուշագրավ. Մոսկվայում ծիրանի հերթի մեջ նշանադրություն է տեղի ունեցել

Այս բացառիկ իրողության լուսանկարը Արսեն Ավագյանին ուղարկել է տեղում գտնվող Շողեր Հարությունյանը, ով նաև պարբերաբար տեղեկություններ է հայտնում այն մասին, թե ինչ է կատարվում ծիրանի գնման ժամանակահատվածում:

Ուշագրավ. Մոսկվայում ծիրանի հերթի մեջ նշանադրություն է տեղի ունեցել

Ինչպես հայտնի է, հայկական համայնքի ներկայացուցիչները որոշակի լուծումներ են առաջարկել այս խնդրի հետ կապված: Հայտարարություն է արել նաև տեղի հայկական դեսպանությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: