«Ձյունը հալել էր»․ Թաթայի հուզիչ պրեմիերան՝ 3,33-ի հետ․ բաց չթողնեք

Անկրկնելի երգիչ Թաթա Սիմոնյանը հրաշալի պրեմիերա է ներկայացրել՝ «Ձյունը հալել էր»՝ 3,33-ի հետ միասին։ Անչափ գեղեցիկ, յուրահատուկ և Թաթայի ոճին բնորոշ աննման ստեղծագործություն է ստացվել, որն անհնար է կրկին ու կրկին չլսել ու չվայելել։

«Ձյունը հալել էր»․ Թաթայի հուզիչ պրեմիերան՝ 3,33-ի հետ․ բաց չթողնեք

Երաժշտության և խոսքերի հեղինակը Թաթան է, ռեփը գրել է Նարեկ Հովսեփյանը և Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի՝ Մուրզոյի, միքսը՝ Արմեն Թորոյանի։ Հրանտ Մովսիսյանի հրաշալի ռեժիսուրան յուրահատուկ հնչերանգ է տվել այս հրաշք տեսահոլովակին։ Կադրերում կան և՛ Թաթային բնորոշ տեսահոլովակային առանձնահատկություններ, և՛ ռեփ ոճի դասական լուծումներ։

«Ձյունը հալել էր»․ Թաթայի հուզիչ պրեմիերան՝ 3,33-ի հետ․ բաց չթողնեք

Իրապես, շատ հետաքրքիր ու ոճային մշակույթների միքս է ստացվել, որն իր առանձնահատկությամբ դուր կգա հատկապես երիտասարդ սերնդին։ Թաթան կրկին ապացուցում է՝ տարիները նրան միայն երիտասարդացնում ու էլ ավելի ոճային ու արդիական են դարձնում։

«Ձյունը հալել էր»․ Թաթայի հուզիչ պրեմիերան՝ 3,33-ի հետ․ բաց չթողնեք

Վայելեք Թաթայի և 3,33-ի անկրկնելի պրեմիերան, որն անհնար է չհավանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: