Մահացել է Աբել Աղանբեկյանը

Հերթական բոթն է գալիս Մոսկվայից։ Կյանքից հեռացել է «Открытие» բանկի նախկին տնօրեն, ֆինանսիստ Ռուբեն Աղանբեկյանի որդին՝ Աբելը։ Նա ընդամենը քսաներեք տարեկան էր։ ՃՏՊ-ի արդյունքում ստանալով ծանր վնասվածքներ՝ հիվանդանոցում նա մահացել է։

Մահացել է Աբել Աղանբեկյանը

Վթարը Խամովնիկներում է տեղի ունեցել, երբ Աբելն իր BMW S1000 RR սպորտային մոտոցիկլով ընթանալիս է եղել մայրուղիով, երբ մթությունից հետիոտն է վազել փողոց՝ հետիոտնային անցումին ընդամենը քսանութ մետր չհասած։ Տղան չի նկատել անցորդին, բախվել նրան ու բախումից ընկել մոտոցիկլից՝ խփելով գլուխը, ինչն էլ արդյունքում ճակատագրական է եղել։

Մահացել է Աբել Աղանբեկյանը

Բախման արդյունքում հետիոտնը տեղում մահացել է՝ մինչ շտապօգնության մեքենայի ժամանումը, իսկ Աղանբեկյանին բժիշկները հիվանդանոց են տեղափոխել՝ գանգի կոտրվածքով և այլ վնասվածքներով։ Հինգ ժամ անդադար բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, բայց փրկել Աբելին չի հաջողվել։

Մահացել է Աբել Աղանբեկյանը

Ցավակցում ենք Աղանբեկյանի ընտանիքին և մտերիմիներին։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: