Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

Անվանի գրող Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է այսօր։ Ծնվել է 1938 թվականին Կահիրեյում։

Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

Գեղեցիկ մանկություն է ունեցել ու ապահով,բայց երբ 10 տարեկան է լինում հայրենադարձ են լինում Երևան։ Ջերմության փոխարեն բախվեցին Ստալինյան բռնապետությանը ու կենցաղային վատ պայմաններին։ Աքսորում են նրա հորեղբորը։ Եգիպտոսից հետո,հետպատերազմյան Հայաստանում ծանր էր․․․Վարպետը չէր սիրում այդ մասին խոսել։

Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

Բայց բոլոր դժվարությունները տաղանդավոր Պերճը ամրագրեց իր ներսում ու սկսեց ստեղծագործել։ Նրա ստեղծագործությունները իր տեսածի ու զգացածի ամբողջությունն են։ Պերճ Զեյթունցյանը անհանգստացած էր մշտապես հայ մարդու կրթության թեմայով ու վախենում էր,որ եկող սերունդները կգնան ավելի դեգրադացվելու ճանապարհով։

Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

Վարպետը խոսելով դեգրադացիայի մասին ասել է․լուրջ գրականությունը միշտ էլ քիչ են կարդում,լուրջ ֆիլմերը ու ներկայացումները նույնպես․․․դա էդպես է։ Երբ ավելի բարվոք ապրենք ու վաղվա հոգս չունենանք,գուցե ամեն բան փոխվի։ Դեգրադացիան չի անցնի,եթե դա չլինի։ Սկզբունքային ու կյանքի նկատմամբ հստակ դիրքորոշմամբ Պերճ Զեյթունցյանը մեր ազգի ամենատաղանդավոր ու լուսավոր անձանցից է,որոնցով մենք շարունակելու ենք հպարտանալ միշտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: