«Զինվորին». ոգեշնչող և հուզիչ պրեմիերա՝ Վլադիմիր Պողոսյանից և Նիկ Էգիբյանից

Հրաշալի երգիչ Վլադիմիր Պողոսյանը և երաժիշտ Նիկ Էգիբյանը հուզիչ ու ոգեշնչող պրեմիերա են ներկայացրել՝ «Զինվորին»։ Հուզառատ ստեղծագործությունը հիրավի արդիական է այս պահին։ Հրաշալի խոսքերի հեղինակը Վլադիմիրն է, երաժշտությանը՝ Նիկը։

«Զինվորին». ոգեշնչող և հուզիչ պրեմիերա՝ Վլադիմիր Պողոսյանից և Նիկ Էգիբյանից

Վլադիմիրն իր էջում երգը մակագրել է հետևյալ կերպ․ «Իմ ու Նիկ Էգիբյանի համատեղ երգը՝ նվիրված սահմանում կանգնած հերոս տղերքին»։

«Զինվորին». ոգեշնչող և հուզիչ պրեմիերա՝ Վլադիմիր Պողոսյանից և Նիկ Էգիբյանից

Իրապես, անչափ հուզիչ ու զգացական կատարում է, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Բառերի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ․ «Ուժը մեր աղոթքն է, հավատ ու հողն է, հայի հոգին միշտ հաղթող է, հայրենիքը կյանք է, ամենից թանկ է, մեր հոգին անպարտ է»։

«Զինվորին». ոգեշնչող և հուզիչ պրեմիերա՝ Վլադիմիր Պողոսյանից և Նիկ Էգիբյանից

Նման ոգևորիչ ու ոգեշնչող երգի կարիքն իրապես այս ծանր օրերին կար ու տաղանդաշատ արվեստագետները ևս մի հրաշք ստեղծագործությամբ լրացրեցին այդ բացը։ Շնորհակալ ենք այս հրաշք ստեղծագործության համար՝ լի էմոցիաներով և ուժով։

Понравилась статья? Поделиться с друзьями: