Իտալացի բժիշկներն արդեն Հայաստանում են

Իտալացի բժիշկներն արդեն Հայաստանում են։ Նրանք ժամանել են՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար։

Իտալացի բժիշկներն արդեն Հայաստանում են

Այդ մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Երեսուն տարի առաջ էլ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան՝ կյանքեր փրկելու համար։
Մարդասիրական այս քայլն ավելի քան արժեքավոր է հենց այս օրերին, երբ բարեկամ Իտալիան դեռ ինքը լիարժեքորեն չի հաղթահարել աշխարհը պատուհասած այս համավարակը։ Իտալացի բժիշկները Հայաստան են գալիս դեռևս չվերականգնված ֆիզիկական ու հոգեբանական այն մեծ ծանրաբեռնվածությունից, որոնք նրանք ապրեցին վերջին ամիսներին։

Շնորհակալ ենք, Իտալիա
Շնորհակալ ենք, սիրելի բուժաշխատողներ, մեր ժամանակների հերոսներ»

Понравилась статья? Поделиться с друзьями: