Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը. ահա թե ինչպես է այն կազմակերպվում

Հուլիսմեկյան սկիզբը նշանավորվում է նաև ամառային զորակոչի մեկնարկով, ասել է թե՝ փոփոխվում են ոչ միայն հարյուրավոր երիտասարդների կենսակերպերն ու կենսապայմանները, այլ նաև բազմաթիվ կանանց ու տղամարդկանց կյանքը ևս:

Իրենց զավակներին հայոց բանակ ճանապարհած հարյուրավոր ծնողներ երկամյա անհանգստության, հպարտության ու կարոտի միախառնված զգացողություններ են ունենալու:

Այս տարվա զորակոչն ու զորացրումը քիչ տարբերվելու է իր կազմակերպչական տրամաբանությամբ՝ կապված համաճարակաբանական ստեղծված իրավիճակով:

Առավոտից Հանրապետական կենտրոնական հավաքակայանում արվում է ամեն ինչ, որպեսզի ըստ պատշաճի կազմակերպվի ապագա զինվորների զորակոչի անվտանգ գործընթացը:

Մինչ սովորական վիճակահանությանը մասնակցելը, այս տարի զինվորները նախ և առաջ թեստավորվում են ու ջերմաչափվում:

Այս մասին որոշակի տեղեկություններ, ինչպես նաև հրապարակից լուսանկարներ է իր էջում հանրայնացրել ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նորակոչիկներին արժանապատիվ ու բարի ծառայություն մաղթելով:

Հայտնի է նաև, որ նույն տրամաբանությամբ ու հակահամաճարակային նորմատիվների պահպանմամբ կազմակերպվելու է նաև այս տարվա զորացրումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!