Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 9 հոգուց բաղկացած բժիշկների երկրորդ խումբը

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 9 հոգուց բաղկացած բժիշկների երկրորդ խումբը, որը ղեկավարում է Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, հայազգի անվանի բժիշկ, պրոֆեսոր Լորան Փափազյանը:

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 9 հոգուց բաղկացած բժիշկների երկրորդ խումբը

Անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, ինտեսիվ թերապիայի մասնագետները և բուժքույրերը եկել են փոխարինելու Երևանի կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններում երկու շաբաթ աշխատած իրենց հայրենակիցներին:

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 9 հոգուց բաղկացած բժիշկների երկրորդ խումբը

Ֆրանսիայից ժամանած բժիշկները Հայաստանում կաշխատեն 2 շաբաթ: Նրանք իրենց մասնագիտական փորձով կկիսվեն և կաջակցեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնների մեր մասնագետներին:

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 9 հոգուց բաղկացած բժիշկների երկրորդ խումբը
Նշենք, որ Ֆրանսիայի բժիշկների այցերը կազմակերպվել են առողջապահության նախարարության, Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի (ANIF), Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով:

Понравилась статья? Поделиться с друзьями: