Սիրտս պատել է խորը վիշտ… Անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Սիրտս պատել է խորը վիշտ… Անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք

«Սիրտս պատել է խորը վիշտ… առավոտից ուժ եմ հավաքում, որ կարողանամ արտահայտվել…

Ինձանից, ինչպես նաև շատերից այսօր գնաց մի մեծ բեկոր… ամեն մեկս, ով աշխատել, շփվել, ընկերություն է արել իրեն հետ, հիմա գլուխներս կախեցինք ու դեռ երկար ժամանակ կհիշենք իր անեկդոտներն ու հումորները, աշխատանքային հրահանգները… անսահման բարի ու ջերմ աչքերը…

Սիրտս պատել է խորը վիշտ… Անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք

Սուրեն Ռշտունի… մեր Սուր ջան… քեզ շատ նեղացրեցին վերջերս… ախ, անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք…

ժպիտը դեմքիդ էր, երբ հրաժեշտ էի տալիս քեզ… հանգչիր խաղաղությամբ, իմ լավ ընկեր…»:

Նշենք, որ այսօր կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին:

Понравилась статья? Поделиться с друзьями: