Ուշադրությո՛ւն բոլոր դիմորդներին

Այս տեղեկությունը կհետաքրքրի բոլոր դիմորդներին։ ԳԹԿ-ն ներկայացրել է առարկայական քննական օրերը․

հուլ․ 2՝ օտար լեզու,

հուլ․ 4՝ հայոց պատմություն, քիմիա, աշխարհագրություն,

հուլ․ 6՝ մաթեմատիկա,

հուլ․ 8՝ հայոց լեզու և գրականություն, ֆիզիկա, կենսաբանություն։

Ուշադրությո՛ւն բոլոր դիմորդներին

Նշենք՝ քննություններն անց են կացվելու քառասունհինգ հատուկ քննական կենտրոններում։ Յուրաքանչյուր կենտրոնում դիմորդների քանակը չպետք է գերազանցի հարյուր քսանը, իսկ յուրաքանչյուր դահլիճում լինելու է քառասունից վաթսուն դիմորդ։

Ուշադրությո՛ւն բոլոր դիմորդներին

Մեր երկիրը պատած կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով քննությունները սովորական կերպ չեն անցկացվելու։ Լինելու են աննախադեպ հակահամաճարակային պայմաններ ու հստակորեն պահպանվելու են պարետի որոշումները։ Դիմորդների միջև կպահպանվի սոցհեռավորությունը, ամենը կախտահանվի՝ այդ թվում գրիչները, դիմորդներն էլ կստանան անհատական պաշտպանական միջոցներ։

Ուշադրությո՛ւն բոլոր դիմորդներին

Ավանդույթին համաձայն՝ երեխաների ծնողներն սպասում են մուտքի մոտ, մինչ բալիկները կհանձնեն քննությունը և դուրս կգան իրենց մոտ։ Համավարակային իրավիճակից ելնելով՝ դա արգելվում է։ Այդ նպատակով կլինեն ոստիկաններ, որոնք կցրեն կուտակումները։

Понравилась статья? Поделиться с друзьями: