5-ամյա երեխան ընկել է երկրորդ հարկից

Հունիսի տասնյոթին ողբերգալի դեպք է տեղի ունեցել Գորիսում։ Հինգամյա բալիկն ընկել է երկրորդ հարկից։ Նրան տեղափոխել են գորիսյան բկ՝ ցուցաբերելով առաջին բուժօգնություն, վիրահատել են, ապա սանավիացիոն ուղղաթիռով երևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել։

5-ամյա երեխան ընկել է երկրորդ հարկից

Բալիկի վիճակը ծանր է, նա ունի ստորին ծնոտի ու ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնային սալջարդ, ունեցել է ներքին արյունահոսություն, որը կանխվել է։ Երևանյան բժիշկներն անում են ամենը՝ բալիկի կյանքը փրկելու համար։

5-ամյա երեխան ընկել է երկրորդ հարկից

Ցավալի է՝ հերթական անգամ որևէ հարկից ընկած երեխայի մասին լսելը։ Մի՞թե հնարավոր չէ ավելի ուշադիր լինել փոքրիկ բալիկների նկատմամբ, որպեսզի նրանք խաղալիս ու իրենց տարիքին բնորոշ չարաճճիություն անելիս չվնասեն իրենց՝ վտանգի տակ չդնելով իրենց կյանքը։

5-ամյա երեխան ընկել է երկրորդ հարկից

Առողջություն ենք մաղթում բալիկին և շուտափույթ ապաքինում՝ հուսալով, որ նրա առողջությունը հնարավոր կլինի լիարժեք վերականգնել։ Թող այս օրինակը կրկին հիշեցնի ծնողներին, որ բալիկներն անգիտակից են։

Понравилась статья? Поделиться с друзьями: