Նա հարստացել է ոչ թե բիզնեսի կանոնների հաշվին, այլ թալանով. Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նա հարստացել է ոչ թե բիզնեսի կանոնների հաշվին, այլ թալանով. Հայկ Գրիգորյան

«Որ չեն ասում՝ Ծառուկյանը թող գնա բիզնեսով զբաղվի, քաղաքականությունից հեռու մնա։ Ոնց բացատրենք ձեզ, որ Ծառուկյանի համար քաղաքականությունը հենց բիզնեսն է։ Նա հարստացել է ոչ թե բիզնեսի կանոնների հաշվին, այլ թալանով։

Նախկին կոալիցիոն բոլոր ուժերի համար էլ այդպես է եղել, քաղաքականությունը դա բիզնես է, թե Սերժի ժամանակ, թե դրանից առաջ՝ Քոչարյանի ժամանակ, դաշնակները միշտ էլ բիզնեսով էին զբաղված, ոչ թե քաղաքականությամբ։

Նա հարստացել է ոչ թե բիզնեսի կանոնների հաշվին, այլ թալանով. Հայկ Գրիգորյան

Երբ հարկ չես վճարում, թանկ գույքը ջրի գնով առնում ես ու հետո հարյուրապատիկ թանկ վերավաճառում, հեկտարներով պետական ու համայնքային հողը ջրի գնով վարձակալում, քո նախարարները կաշառքը օրական, շաբաթական ու ամսական բերում, մուծում են վերադասության կարգով կուսակցությանը (հիշեք, թե ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ ու ՀՀԿ քանի մարզպետ, նախարար ու պաշտոնյաներ են ունեցել, ովքեր կեղեքել են ժողովրդին, կաշառք կորզել, թալանել բյուջեն, կողքից բիզնեսներ դրել ու հարկեր չմուծել ու թալանածի մի մասը մուծվել վերև՝ մինչև Քոչարյան ու Սերժ)։ Մի աղքատ երկիր, որտեղ հարկայինի ու Կենտրոնական բանկերի ղեկավարները դոլարային միլիոնատեր են, պարզ չի՞, որ որևէ բիզնեսմեն չէր կարող ավելի հաջողակ լինել քան պաշտոնյա բիզնեսմենը։

Հիմա ինձ մի բիզնեսմեն ասեք, որ կարա երեք չորս տարում միլիոնատեր դառնա՝ առանց նախնական կապիտալ ունենալու։

Այլապես ՀՅԴ, ՀՀԿ կամ ԲՀԿ միլիոն դոլարներ չէին ծախսի ընտրությունների վրա։ Երեկ պարզ դարձավ, որ միայն մեկ ընտրատեղամասի վրա ԲՀԿ կես միլիոն դոլար է ծախսել, այն էլ միայն մեկ դրվագով ու այն էլ միայն ակտիվի հետ կապի, գրասենյակային ծախսերի ու ընտրակաշառքի մասով, իսկ գովազդ ու նյութերի տպագրություն և այլ ծախսեր չհաշված։ Նման տասնյակ տեղամասեր են եղել, որ հաշվեք կհասկանաք, որ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը։

Նա հարստացել է ոչ թե բիզնեսի կանոնների հաշվին, այլ թալանով. Հայկ Գրիգորյան

Իսկ որտեղից ՀՅԴ, ԲՀԿ կամ ՀՀԿ միլիոնավոր դոլարներ, որտեղից Լուսավոր Հայատանին ու Մարուքյանին միլիոնավոր դոլարներ, որ այդքան գումար ծախսեն ընտրությունների վրա՝ Հայաստանի նման աղքատ երկրում։

Երբ 2018թ֊ին ասում էինք, որ ընտրությունները ազատել է պետք կապիտալից, պետք է փոխել ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, կոռուպցիան վերացնել է պետք, ու հետո միայն նոր ընտրություններ անցկացնել, մեզ ասում էին, թե կա քաղաքական կամք Նիկոլի կողմից՝ ազատ ու արդար ընտրություն անցկացնելու, հիմա տեսաք, որ նույնիսկ Նիկոլի ժամանակ 2018թ․ ընտրությունները ազատ ու արդար չէին, ուր մնաց դրանից առաջ որևէ ընտրություն լիներ ազատ ու արդար, այդ թվում՝ 2017թ․, երբ Նիկոլը մասնակցում էր ընտրության ու ասում, թե ամեն ինչ օրենքով է ու արդար։

Նա հարստացել է ոչ թե բիզնեսի կանոնների հաշվին, այլ թալանով. Հայկ Գրիգորյան

Հայաստանում երեսուն տարի համակարգային կոռուպցիա և պետության զավթման համակարգ է գործել։

Եթե սրան չի տրվում իրավական ու քաղաքական գնահատական ու չեն պատժվում մեղավորները, ապա ամեն հաջորդ իշխանություն անելու է նույնը՝ այլ տարբերակ հնարավոր չէ։ ԲՀԿ ընտրակաշառք է բաժանել, իսկ ՀՀԿ դպրոցների տնօրենների ու Մուկուչյանի միջոցով է հանցանքներ գործել։ Մի հհկ֊ական ասեք, որ կաշառքի համար նստած է։ Մի դաշնակցական ասեք, որ նստել է։ Իսկ այսօր հին համակարգի բոլոր շահառուները՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ ու նրանց նորաստեղծ արբանյակները ու վանեցյանները կաոլիցիա են ստեղծում ընդդեմ Նիկոլի։ Սա Նիկոլի մեղքն է, որ սրանց բոլորին օրենքով ու կարգով բանտ չուղարկեց, այլ որոշեց հետները ԱԺ ձևավորել։

Հուսով եմ, որ հենց Իմ քայլի միջից կձևավորվի այն առողջ խմբավորումը, որը հաջորդ ընտրություններին կկարողանա քաղաքական հայտ ներկայացնել ԱԺ ընտրություններին, այլապես Իմ քայլին սպասում է ՀՀՇ-ացման գործընթաց, որը արդեն իսկ սկսվել է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: