Սիրված դերասան Հովհաննես Դավթյանը, ով հայտնի է հատկապես իր մարմնավորած հումորային դերերով, վերջերս շատ հաճախ հանդես էր գալիս հեղինակային <<Stand up>> շոուի շրջանակներում:
Դահլիճը միշտ լիքն է նրա ներկայացումների ժամանակ, հանդիսատեսը սպասում է դերասանին :Եվ ահա Հովհաննեսը, ով միշտ անդրադառնում է քաղաքական իրադարձություններին հումորի տեսքով, այս անգամ հանդես է եկել ավելի լուրջ կոչով ՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով մի գրառում , որն ուղղված է մեր հայրենակիցներին:
Դերասանը զարմանում է , որ դեռևս կան քաղաքացիներ , ովքեր անլուրջ են վերաբերում իրավիճակին. չեն պահպանում նախանշված կանոնները, ովքեր դեռևս բոլորից ծածուկ կազմակերպում են միջոցառումներ , նկարահանումներ են կազմակերպում:
Հովհաննես Դավթյանն այդպիսի մարդկանց անուղեղ կամ սրիկա է համարում, ընդ որում, ըստ նրա, սրիկա են , եթե ամենը գիտակցաբար են անում , և անուղեղ, եթե դեռևս չեն հասկացել , որ պետք է կանգ առնել, դադար տալ: Դերասանը նշում է , որ ինքն արդեն Կորոնավիրուսից տուժած 10 ընտանիք է ճանաչում , այնուհետև գրառումն ավարտում է ամփոփիչ կոչով ՝ սթափվե՜ք, գժուկներ: