Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի, Վեդու և Մարտունու ԲԿ-ները․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի, Վեդու և Մարտունու ԲԿ-ները․ Նիկոլ Փաշինյան

 

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի, Վեդու և Մարտունու ԲԿ-ները․ Նիկոլ Փաշինյան

Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի, որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն):

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի, Վեդու և Մարտունու ԲԿ-ները․ Նիկոլ Փաշինյան

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում առողջապահության նախարարից հետաքրքրվել էի, թե երբ կսկսի գործել պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը, որը շատ անհրաժեշտ է մեր քաղցկեղ ունեցող քաղաքացիների համար և տեղադրված է հենց այս կենտրոնում։

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի, Վեդու և Մարտունու ԲԿ-ները․ Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ տեղեկացնել, որ վերջինիս վերջնական գործարկման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը անցյալ շաբաթ ներկրվել են Հայաստան և մյուս շաբաթ այն ամբողջությամբ կգործարկվի՝ երկար տարիների պարապուրդից հետո։ Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: