Մոր կողմից լքված քույրն ու եղբայրն առաջին անգամ հանդիպել են 50 տարի անց

Իռլանդացի քույրն ու եղբայրն առաջին անգամ են հանդիպել հեռուստաշոուի շրջանակներում՝ իրենց մոր կողմից լքված լինելուց հիսուն տարի անց։ 58-ամյա Դևիդ Մաքբայդը, որն ապրում է Բիրմինգեմում, առաջին անգամ է հանդիպել իր 52-ամյա քրոջը՝ Հելեն Ուորդին, որն ապրում է Դուբլինում։

Իռլանդացին և իր քույրը լքված են եղել մոր կողմից նորածին վիճակում։ Երկուսն էլ վանդակավոր կարմիր պայուսակներով գտնված են եղել տարբեր վայրերում՝ վեց տարվա տարբերությամբ։

Մաքբրայդն առաջին անգամ իմացել է, որ ծնողներին հարազատ չէ 15 տարեկանում, երբ պետք է բանակ գնար։ Նրա հայրը պատմել է՝ իրեն թողել են ավտոմեքենայի նստարանին։ Ուորդը մանուկ հասակից է իմացել, որ որդեգրված է և 18 տարեկանում հայտարարել է՝ ցանկանում է գտնել իր ծնողներին։

Բայց ամիսներ առաջ նա ԴՆԹ-թեստ է անցկացրել՝ արդյունքները զետեղելով հատուկ օնլայն-բազայում։ Նույն բազայում են նաև հեռուստաշոուի կազմակերպիչները զետեղել Դևիդի ԴՆԹ-ն՝ հայտնաբերելով՝ նա քույր ունի։ Հեռուստաշոուի շնորհիվ Դևիդն ու Հելենը գտել են միմյանց՝ իմանալով՝ իրենց հայրիկը խանութի մենեջեր է եղել և ունի ևս 14 երեխա։ Նա հավատքով բողոքական է եղել և տարիներ շարունակ գաղտնի հանդիպել է երեխաների մոր հետ, որը կաթոլիկ էր։

Այն ժամանակ կրոնական հակամարտության պատճառով նման միության գոյությունն ընդունելի չէր, այդ պատճառով էլ կինը հրաժարվել է իր երեխաներից։ Նա երբեք երեխաներ չի ունեցել և չի ամուսնացել։

Դևիդի և Հելենի հայրը մահացել է 1993-ին, մայրը՝ 2017-ին։ Երեխաներն այցելել են մոր գերեզմանին և շփվել քույր-եղբայրների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!