<<Տավուշ տեքստիլում>> 80 մարդ վարակված է Կորոնավիրուսով

Կորոնավիրուսից խուսափելու առաջին պայմանը  այլ մարդկանցից որոշակի հեռավորություն պահպանելն է , այդ առումով վտանգի տակ են նաև մեծ արտադրամասում աշխատողները, որոնց վարակվելու հավանականությունը, թերևս,  ավելի մեծ է:

<<Տավուշ տեքստիլում>>  80 մարդ վարակված է Կորոնավիրուսով

Տավուշի մարզի Բերդի արտադրամասում պահպանվում են բոլոր նախանշված կանոնները , սակայն արդեն 80 հոգու դեպքում հաստատվել է վարակը: Բարեբախտաբար դեպքեր չեն գրանցվել դիմակի արտադրամասում , աշխատակիցները բոլորը թեստ են հանձնել, արդյունքը բացասական  է, ուստի դիմակների արտադրությունը շարունակվում է :

<<Տավուշ տեքստիլում>>  80 մարդ վարակված է Կորոնավիրուսով

Չի գործում, սակայն, արտադրամասի ձեռնոց արտադրող մասը: Արտադրամասի գործադիր տնօերնի հավատմամբ բոլոր ութսուն վարակվածների մոտ վիրուսը դրսևորվում է թեթև ձևով , նրանք նույնիս բարձր ջերմություն չունեն:

Արտադրամասի տնօրենն իր հարցազրույցներից մեկում նշել էր պետության աջակցության մասին .  ընկերությունն ամբողջությամբ ազատված է շահութահարկից, ինչն ավելի է արդյունավետ է դարձնում իրենց աշխատանքը :

<<Տավուշ տեքստիլում>>  80 մարդ վարակված է Կորոնավիրուսով

Այս օրերին արտադրամասի դերն ավելի է մեծացել և տնօրենը լիահույս է , որ իրավիճակի բարելավմամբ պայմանավորված շուտով մյուս արտադրամասերը ևս կսկսեն աշխատանքները: Սահմանամերձ համայնքներում այսպիսի արտադրամասերի գործունեության դերը շատ մեծ է ՝ նաև աշխատատեղերի ստեղծման առումով:

Понравилась статья? Поделиться с друзьями: