Մեր բժիշկների հերթական հաղթանակը. 9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի սոցցանցային հարթակում մի հոլովակ է հրապարակվել, որը պատմում է ինն ամսական Գոռի իննամսյա դժվարությունների և փաստացի հաղթանակի մասին:

Մեր բժիշկների հերթական հաղթանակը. 9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Երեխան ծննդյան օրվանից ի վեր պայքարել է ծանր հիվանդության հետ: Ծնված օրվանից տուն գնալու փոխարեն փոքրիկին ու մորը տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, որտեղ էլ նա իննամսյա ինտենսիվ բուժում է ստանում:

Մեր բժիշկների հերթական հաղթանակը. 9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Գոռի մայրը հիշում է, թե ինչերի միջով են իր նորածին բալիկի հետ ստիպված եղել անցնել, սակայն բժշկական գրագետ ու արդյունավետ բուժման շնորհիվ փոքրիկն արդեն հաղթահարել է հիվանդությունը՝ կերակրափողի ատրեզիա:

Մեր բժիշկների հերթական հաղթանակը. 9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Այն հայտնաբերվել էր մինչ երեխայի լույս աշխարհ գալը, իսկ ծննդյան հենց հաջորդ օրը նորածին փոքրիկը վիրահատության է ենթարկվել: Երեխան ծնվել էր 1,5 կգ քաշով:

Մեր բժիշկների հերթական հաղթանակը. 9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Վերակենդանացման բաժնում երկար օրեր անցկացնելուց հետո երեխան կարողացել է հաղթահարել խնդիրները, սակայն արվել է նաև կրկնակի վիրահատություն: Նրա հետ դեռ տարվում են վերականգնողական աշխատանքներ:

Մեր բժիշկների հերթական հաղթանակը. 9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Իրողությունը մեր բժիշկների հերթական մեծ ու արժեքավոր հաղթանակն է:

9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում 👶Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը:Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը պատմում է, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի։

Опубликовано Sourb Astvatsamayr Medical Centre Четверг, 28 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: