Ընտանեկան ողբերգություն. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

Արագածոտնի մարզի Աղձք համայնքում կորոնավիրուսը ընտանեկան մեծ ողբերգության պատճառ է դարձել: Գյուղի բնակիչներից մեկը՝ վաթսունմեկամյա մի կին, մասնակցել է մոր հուղարկավորությանը: Դրանից հետո նա առողջական որոշակի խնդիրներ է ունեցել:

Ընտանեկան ողբերգություն. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

Պարզվել է, որ կինը վարակվել է նորահայտ վիրուսով: Նա տաքություն է ունեցել, ուստի երեկ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ հենց նույն օրը մահացել է:

Ընտանեկան ողբերգություն. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

Ամենացավալին այն է, որ մահացած տիկնոջ քույրը ևս վարակվել է կորոնավիրուսով դարձյալ մոր թաղման արարողությանը մասնակցելու ժամանակ: Նա էլ երկու օր առաջ էր մահացել:

Ընտանեկան ողբերգություն. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

Այս դժբախտ ընտանիքի անդամները հիմա գտնվում են հիվանդանոցում. նրանք բժշկական հսկողության ներքո են: Համայնքի ղեկավարը լրատվամիջոցներին հայտնել է, որ հուղարկավորությունը, որին մասնակցել են քույրերը և որը ճակատագրական է եղել նրանց համար, ամենևին էլ մարդաշատ չի եղել:

Ընտանեկան ողբերգություն. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

Նա ասել է, որ այդ արարողությանը տասը հոգուց ավել մարդ չի մասնակցել: Այժմ այդ գյուղում վարակակիրների թիվը հասնում է տասի:

Понравилась статья? Поделиться с друзьями: