«Մադլեն»՝ 15 րոպեում, համեղ տնական թխվածքաբլիթ․անձրևոտ եղանակին հյուրասիրեք ձեր հյուրերին թեյի և սուրճի հետ

Այսօր որոշել ենք կիսվել համեղ տնական «Մադլեն» թխվածքաբլիթների բաղադրատոմսով, որն այս եղանակին հատապես շատ հաճույքով կճաշակեն ձեր հյուրերը թեյի և սուրճի հետ։

Ձեզ անհրաժեշտ կլինի.

• Ալյուր – 120 գ

• Ձու – 2 հատ

• Շաքարավազ – 80 գ

• Կարագ – 90 գ

• Լիմոնի հյութ – 1 ճ/գ

Ինչպես պատրաստել.

1. Պատրաստել բոլոր անհրաժեշտ մթերքները։ Խառնել ձուն, ու շաքարը։

2. Թեթև հալեցնել կարագը, դրան ավելացնել ձուն ու շաքարը։

3. Այս ամենը հարել հարիչով։

4. Ավելացնել ալյուրը։

5. Ավելացնել մեկ ճաշի գդալ լիմոնի հյութը։ Լավ խառնել։

6. Խմորը լցնել ձևամանների մեջ։

7. Թխել 190-200 աստիճանի տակ, 12-15 րոպե։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!