Աննա Հակոբյանը հուզիչ գրառում է արել՝ հրապարակելով երեխաների և իր մայրիկի լուսանկարները

Դժվար օրեր ենք ապրում: Շարունակ ստիպված ենք կարոտել իրար, նույնիսկ եթե այդքան էլ հեռու չեն ապրում իրարից: Դատապարտվել ենք միմյանցից ֆիզիկական հեռավորություն պահել, որպեսզի չվտանգենք մեր հարազատների առողջությունը:

Ա. Հակոբյանն առավոտյան վերահրապարակել է երկու տարի վաղեմության լուսանկարներ՝ հուզիչ գրառում անելով: Լուսանկարում իր երեք զավակներն են ու մայրը: Լուսանկարն արվել է երկու տարի առաջ՝ մայիսի 28-ին:

Այդ օրը դպրոցն ավարտել է Աշոտը, ուստի նրանք հավաքվել են այն դպրոցում, որը հաջողությամբ ավարտել է Աշոտը:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում արված այս լուսանկարների վերհուշն էլ առիթ է հանդիսացել, որ Աննա Հակոբյանն իր կարոտն արտահայտնի մոր նկատմամբ:

Նա գրել է, որ արդեն երեք ամիս է, ինչ չի տեսել իր մայրիկին, չնայած այնքան էլ հեռու չեն ապրում: Իսկ չհանդիպելու միակ պատճառը մայրիկի առողջությունը չվնասելն է, բայց Աննան, ինչպես ինքն է գրում, ահավոր շատ կարոտել է իր մայրիկին, իսկ աղջիկներն՝ իրենց տատիկին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!