Արտաշ Ասատրյանի որդու ՝Գրիշա Ասատրյանի հրաշք կատարումը. տեսանյութ

Հայոց Գուսան Արամ Ասատրյանի երգերի հետ բոլորս էլ հուշեր ունենք, Արամը երգում էր ամենքի ու ամեն ինչի մասին՝ Աստծո, աղոթքի, պանդուխտի, սիրո, ընկերոջ ու հարևանի և երգում էր այնպես, ասես ամենքիս պատմությունը անգիր գիտեր: Արամը գնաց, բայց իրենից հետո թողեց տաղանդավոր ժառանգներ, որոնք նրա մի մասնիկն են, նրա գենը կրողը:

Արտաշ Ասատրյանի որդու ՝Գրիշա Ասատրյանի հրաշք կատարումը. տեսանյութ

Գրիշա Ասատրյանը, ով ավելի շատ հանդիսատեսին հայտնի է որպես Գրիշո, տաղանդավոր պապիի ու հոր հետևորդն է , նրա երգով դեռ տարիներ առաջ ենք հիացել, այսօր էլ Գրիշոն նաև ժողովրդական երգեր է երգում՝ պարզ , մաքուր, ապրեցնող ձայնով:

Արտաշ Ասատրյանի որդու ՝Գրիշա Ասատրյանի հրաշք կատարումը. տեսանյութ

Գրիշա Ասատրյանի <<Մայրս>> կատարումը անզուգական է , երգիչն ամեն անգամ երգի բառերն իր սրտի վրա է զգում: Երգի խոսքերի հեղինակը մեծն գրող Համո Սահյանն է , երաժշտությունը Սասուն Պասկևիչյանինն է և ինչպես ինքը՝ երգի հեղինակն էր մի անգամ նշել, հեշտ չէ երգը կատարելը, այն բարդ երգ է ոչ միայն  կառուցվածքով, այլև զգայական աշխարհով:

Արտաշ Ասատրյանի որդու ՝Գրիշա Ասատրյանի հրաշք կատարումը. տեսանյութ

Գրիշա Ասատրյանն անշուշտ կարողացել է երգը ճիշտ ներկայացնել ՝ գոհացնելով ոչ միայն հանդիսատեսին, այլև հեղինակին:

Понравилась статья? Поделиться с друзьями: