Արամեի ու Դիանա Գուրցկայայի անկրկնելի երգը՝ «Первая осень»

Հայ հայտնի երգիչ Արամեն և ռուս հայտնի երգրուհի Դիանա Գուրցկայան անկրկնելի երգ են ներկայացրել՝ «Первая осень»։ Երգի հեղինակն է Արսեն Կասիևը, գործիքավորումը՝ Վիտալի Ռոմանովի, միքսը՝ Արսեն Բարսամյանի։

Հիասքանչ, սիրով լի կատարում է, որը հուզում է բոլորին։ Արամեն երգում է, որ հավատում է երազանքներին, բայց չգիտի՝ ինչ տեսք ունեն դրանք, բայց մի օր հայտնվեց նա՝ սպիտակ զգեստով ու իր թագուհին դարձավ։ Առաջին աշունն էր իրենց սիրո, մտքերը միասնական, երջանկությունն անսպառ։

Դիանան ավելացնում է, որ ամեն ինչ միանգամից փոխվեց, ու հեքիաթի վերածվեց ամեն ինչ, դարձավ միասնական ամեն բան։ Իրենց սիրո առաջին աշունը երջանկություն ու առաջին զգացմունք բերեց, շատ երջանիկ են։

Հիանալի կատարում է՝ զգացմունքային, ռոմանտիկ, անչափ գեղեցիկ ու համահունչ նրանց հրաշք ձայներին։ Անպայման ջերմացրեք ձեր սրտերն այս ստեղծագործությամբ, որի նշանաբանն է՝ «Սերն ամեն ինչից լավն է»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!