<<Արմենիա>> ավիաընկերությունը կարևոր հայտարարություն է տարածել

Վերջին ժամանակաշրջանում գրեթե բոլոր ավիաընկերությունները կրճատել են թռիքների ծավալը : Աշխարհի չորս ծագերում սպասումը մեկն է . երբ վերջապես ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքները:

Շատերը զրկվել են աշխատանքից, որոշները հեռվում են թողել տուն ու ընտանիք, սակայն ստիպված են սպասել հայտնի չէ ՝ որքան: Որոշ ընկերություններ առ այսօր չեն հասցրել վերադարձնել չեղարկված թռիչքների տոմսերի համար ծախսված գումարները՝ այդպիսի դեպքերի շատ լինելու պատճառով :<<Արմենիա>> ավիաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է չեղարկված չվերթների մասին:

Ըստ այդ հաղորդագրության ընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան, Երևան-Թել-Ավիվ-Երևան, Երևան Վորոնեժ -Երևան,Երևան -Միներալնիե Վոդի-Երևան ուղղություններով չվերթները մինչև հունիսի 13-ը ներառյալ, սակայն բոլոր այն ուղևորներին, որոնց չվերթները չեղարկվել են, տրամադրվում է հնարավորություն ավիատոմսի գումարը չկորցնելու. չեղարկված թռիչքի համար նախատեսված ավիատոմսի գումարը ենթակա է օգտագործման նույն ավիաընկերությունում մեկ տարվա ընթացքում:

Իսկ մեկ տարվա ընթացքում վերոնշյալ գումարը չօգտագործելու դեպքում ավիաընկերությունը պարտավորվում է այն վերադարձնել՝ ուղևորի դիմումի հիման վրա: Չեղարկվել են նաև դեպի Մոսկվա և դեպի Թբիլիսի թռիչները մինչև հունիս երեսունը ներառյալ

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!